952 դիտում
12:43 16-06-2023
Միջանցքային տրամաբանությունն անընդունելի է, ակնկալում եմ՝ միջազգային գործընկերները կխուսափեն ադրբեջանական սադրիչ բառապաշարի գործածումից․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ-ի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վաշինգտոնում ու հույս հայտնեց, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ընթացքում արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա։
«Առավել ևս այն բանից հետո, երբ ՀՀ-ն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություններ ստեղծելու փորձերը անընդունելի են և անհասկանալի։ Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը ու ձեռնամուխ լինել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին»,- ասաց նա։
Խոսելով տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին՝ Փաշինյանը ընդգծեց․
«Ինչ վերաբերվում է 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, վերահաստատում եմ, որ ՀՀ-ն պատրաստ է սրան՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա։
Կրկին ընդգծում եմ, որ ՀՀ-ի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։ Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն»։

Նմանատիպ նյութեր
15297 դիտում
14:13 16-03-2020
Տրամաբանությունն այնպիսին է, որ պետք է արտակարգ դրություն հայտարարել. Ն. Փաշինյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
490 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
463 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1027 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է