15300 դիտում
14:13 16-03-2020
Տրամաբանությունն այնպիսին է, որ պետք է արտակարգ դրություն հայտարարել. Ն. Փաշինյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ժամը 15.00-ին, տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/03/16/Live/3237483?fbclid=IwAR3v9yLm6j5g5lstqHSkJICJZxHk1ntavZEDfNuGlQFJL8f9ts7JRWb7lGE]Tert.am[/url]-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 30-ի, որոնցից 1-ը՝ առողջացած է։
«Մենք կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլև ակնկալվող տնտեսական դժվարությունները»,-ասաց նա:
Վարչապետը հայտնեց նաև, որ եթե կառավարությունը արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում ընդունի, ԱԺ նիստ կհայտարարվի, հարցուպատասխան կլինի՝ գնահատելու այս ընթացքում ձեռնարկված քայլերի արդյունավետությունը:
Նա ասաց, թե որոշել է փոքրիկ պարգևատրում տալ կորոնավիրուսից բուժված ՀՀ քաղաքացուն:
Վարչապետի խոսքով՝ այս պահին 300 քաղաքացի մեկուսացված է, ևս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ են նախապատրաստվել, մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի:
Վարչապետը նշեց նաև, թե այսօր 12:00-ին էլ նիստ տեղի կունենա՝ քննարկելու իրավիճակի տնտեսական հնարավոր հետևանքները:
Նա ներկայացրեց՝ կորոնավիրուսի հաստատված 30 դեպքից 19-ը Էջմիածնի դեպքին փոխկապակցված անձինք են, մեկ հոգի բուժվել է, մյուս 10-ից 3-ը «Գոլդեն Փելես»-ում ամենասկզբից մեկուսացված անձինք են, 3-ը՝ արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքերը, որոնց հետ կապված այժմ մեկուսացման աշխատանքներ են ընթանում, մնացած 4-ն առանձին հաստատված դեպքեր են: Վարչապետն ընդգծեց, թե այս պահի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի շատ ծանր դեպքեր չկան, միայն 2 ռիսկային դեպք կա՝ երկու քաղաքացու մոտ թոքաբորբ է:
Փաշինյանը կարևորեց՝ ջերմության բարձրացումը դեռևս կորոնավիրուսի մասին չի խուսում. «Երեկ ինձ մոտ արձանագրվեց 37,1 աստիճան ջերմություն, որից հետո կապ հաստատեցի առողջապահության նախարարի հետ ու խնդրեցի ևս մեկ թեստ հանձնել: Ինձ ու ընտանիքիս մոտ թեստի պատասխանները բացասական էին»,-նշեց նա:
Անդրադառնալով Էջմիածնում տիրող իրավիճակին՝ վարչապետն ասաց, թե քաղաքի սահմանները մասնակի փակելուց հետո 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել, նրանք ուղարկվել են իրենց տներ՝ ինքնամեկուսացվելու:
Անդրադառնալով հանրապետությունում առկա սննդամթերքի պաշարներին՝ Փաշինյանն ասաց. «Բացի այն, որ ՏՄՊՊՀ նախագահն էր հայտարարել, որ սննդամթերքի պակաս չկա, այս առավոտ էլ ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանն ինձ զեկուցեց, որ իրենք նույնպես հաստատում են, որ աշխատանքներ են տարել, և եթե նույնիսկ մի ամիս ՀՀ սննդամթերք չներկրվի, պակասություն չի զգացվի: Էլ չեմ ասում, որ այդպիսի սցենար մենք չունենք, որ մի ամիս չներկրվի, բեռնափոխադրումները պահպանվում են»:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
21:32 27-06-2024
Մեր շարժման տրամաբանությունն այն է, ինչով սկսել ենք․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
547 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
502 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1657 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր