211652_close_icon
views-count1051 դիտում article-date 15:16 16-06-2023

Աֆրիկյան երկրների ղեկավարները ժամանել են Կիև՝ հակամարտության կարգավորման ուղիներ առաջարկելու

Աֆրիկյան երկրների, մասնավորապես՝ Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ), Սենեգալի, Զամբիայի և Կոմորյան Կղզիների նախագահները աֆրիկյան երկրների խաղաղապահ առաքելության կազմում այսօր առավոտյան ժամանել են Կիև՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների որոնման նպատակով: Հաղորդում է France 24 պարբերականը: Նախագահները Լեհաստանից Կիև են ժամանել գնացքով:

Այսօր ավելի ուշ պատվիրակությունը բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Իսկ հունիսի 17-ին աֆրիկյան պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ըստ վերլուծաբանների՝ աֆրիկյան երկրների պատվիրակությունը շատ քիչ շանսեր ունի կողմերի միջև խաղաղության հասնելու, քանի որ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը հավատացած են, որ կարող են հաղթել ռազմադաշտում:

Նմանատիպ նյութեր