211652_close_icon
views-count2759 դիտում article-date 19:39 28-02-2019

Ռուսաստանը նշանակալի ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու գործում. Մ. Զախարովա

Ռուսաստանը նշանակալի, վճռական ջանքեր է գործադրում՝ աջակցելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին, որպեսզի գտնեն խաղաղ կարգավորման ուղիներ: Ինչպես հաղորդւմ է Ria Novosti-ն, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ղարաբաղյան արյունալի հակամարտությունը հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Ռուսաստանը միշտ համարել է և շարունակում է այն համարել մեծ ողբերգություն: Աջակցելով կողմերին՝ մեր երկիրը ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար,-նշել է նա։ Հավելել է, որտարածաշրջանում ՌԴ քաղաքականության շրջանակում ռուսական իշխանությունները հետագայում էլ առաջնահերթ ուշադրություն կդարձնելու այս հարցին։

Նմանատիպ նյութեր