211652_close_icon
views-count1108 դիտում article-date 17:52 16-06-2023

Սևանա լճի մակարդակը նվազել է 25 սանտիմետրով

2023 թվականի հունիսի 15-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ գրանցված նիշից   նվազել է 25 սանտիմետրով։ Տեղեկացնում ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանություն և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

2023 թվականի մայիսի վերջերից մինչ հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 46 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր, իսկ 2023 թվականի հունվարից մինչև հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 70 միլիոն 137 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ։

Նմանատիպ նյութեր