1718 դիտում
13:26 13-09-2019
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով
Չնայած Սեւանա լճից իրականացվող ջրբացթողումներին, լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով:
2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 62 սանտիմետր բարձրության վրա: Այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 149 միլիոն 480 հազար խմ ջուր, իսկ լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 139 միլիոն 789 հազար խմ ջուր:
«Դրական հաշվեկշիռը պահպանվել է առաջին հերթին խնայողության, ապա նոր մի շարք այլ գործոնների արդյունքում: Եթե նախորդ տարիների չափ ջրառ իրականացվեր Սեւանից, բնական է, որ մենք կունենայինք բացասական հաշվեկիռ:
Իսկ եթե այս ամռանն այդքան տեւական չորություն չլիներ, այս խնայողության պայմաններում մենք երկու սանտիմետր դրական նիշի փոխարեն կունենայինք ավելի բարձր արդյունք»,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:
Նմանատիպ նյութեր
1778 դիտում
13:14 07-12-2020
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բարձր է մնում 7 սանտիմետրով
1030 դիտում
13:13 06-08-2024
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոս ամսվա սկզբի համեմատ բարձր է մնում 17 սանտիմետրով
2012 դիտում
16:37 25-05-2021
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 24-ի համեմատ բարձր է մնում 14 սանտիմետրով
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»