12446 դիտում
23:47 27-08-2018
Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձիգները Հայաստանի լեռներում 100 կմ-անոց երթ են իրականացրել
ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները վաշտերի երկկողմ մարտավարական վարժանքների շրջանակներում իրականացրել են 100 կմ-անոց երթեր լեռնային ճանապարհներով «Կամխուդ» զինավարժարանից մինչև «Ալագյազ» զինավարժարան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից՝ երթի ժամանակ մոտոհրաձիգները հետևակային շարասյան և ռազմական տեխնիկայով կատարելագործել են նախապատրաստական գործողություններ՝ դարանի մեջ ընկնելու և պայմանական հակառակորդի հարձակման ժամանակ: Նրանք հաղթահարել են ավելի քան 30 խոչընդոտ՝ խրամատներ, քարակույտեր, ավերված ճանապարհների հատվածներ և լեռնային գետահուներ:
Ուսումնամարտական խնդիրների կատարումը և խոչընդոտների հաղթահարումը ուղեկցվում էր պայմանական հակառակորդի կողմից ոչ մարտական կրակոցներով, ծխով, կրակով և պայթյունների նմանակումով:
Մարտականին հնարավորինս նմանեցված պայմաններում երթերի հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակներում ստորաբաժանումները ներդաշնակորեն գործելուն և ուսումնամարտական խնդիրներ կատարելուն նախապատրաստելը:
Վաշտերի երկկողմ մարտավարական վարժանքները ռուսական ռազմական բազայում անց են կացվում օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 15-ը: Դրանց ամեն օր մասնակցում է ավելի քան 500 զինծառայող և ներգրավված է մոտ 100 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:
Նմանատիպ նյութեր
1432 դիտում
11:31 13-03-2023
Հարավային ռազմական օկրուգի ինժեներները կկատարեն հատուկ առաջադրանքներ Հայաստանի լեռներում
2087 դիտում
13:07 05-09-2020
Հայաստանում մեկնարկել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ զնծառայողների մարտավարական վարժանքը
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»