211652_close_icon
views-count994 դիտում article-date 09:57 19-06-2023

Ադրբեջանը Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը․ ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է

Հունիսի 18-ի ժամը 09:30-ից մինչև հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 19-ի ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Նմանատիպ նյութեր