211652_close_icon
views-count129458 դիտում article-date 09:45 19-06-2023

Իտալական սոսիներով աննախադեպ այգի է ստեղծվում «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ի կողմից Երևանի սրտում, որի նմանը չկա ոչ միայն Անդրկովկասում, այլև ԱՊՀ երկրներում, իսկ սոսիներն արդեն տեսանելի են մի քանի կմ-ից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Հյուսիս - Հարավ մայրուղու հարևանությամբ, ընդհանուր 140 հա տարածքի վրա «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն իրականացնում է աննախադեպ քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագիր, որի նմանը չկա ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև ԱՊՀ երկրներում: 

Ընդհանուր ծրագրով «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն ունի միջազգային չափանիշներին համապատասխան հաստատված կառուցապատման գոտիավորված նախագիծ՝ միջինացված 22 % կառուցապատման մակերեսով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքի մնացած մասը կազմելու են այգի-պուրակները, ջրային մակերեսները և ճանապարհները: 

Թե՛ երևանցիները, ինչու չէ նաև Երևան այցելած զբոսաշրջիկները, երբ Սիլիկյան թաղամասից անցնում են դեպի Հարավարևմտյան թաղամաս կամ ժողվորդին հայտնի 4-րդ գյուղ, ճանապարհի աջակողմյան հատվածում նկատում են վերամբարձ կռուկների մի ամբողջ «բանակ», ինչպես նաև մեծ թվով շինարարներ: Ընդհանուր շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 4 հազար աշխատակից, ինչը սոցիալական այս ծանր պայմաններում «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության կողմից մեծ օժանդակություն է այդ 4 հազար ընտանիքներին, քանի որ նրանք իրենց հալալ քրտինքով կատարած աշխատանքի դիմաց կանոնավոր ստանում են աշխատավարձ, ինչից, ի դեպ՝ աշխատակիցները գոհ են: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տարածում, որը մի հսկայական շինհրապարակի է վերածվել, ու ժողովուրդն արդեն կոչում է «Քաղաք՝ քաղաքի մեջ»,  ընկերության կողմից ստեղծվում են կանաչ գոտիներ, այգի-պուրակներ: Մոտ 2,5 կմ-անոց հատվածում արդեն տնկվել են Իտալիայից հատուկ Հայաստան բերված Արևմտյան սոսիներ և դեռ մի այդքան էլ տնկվելու է:

Շինարարությանը զուգահեռ ընկերության աշխատակիցները՝ գյուղատնտես Դերենիկ Հովհաննիսյանի  գլխավորությամբ, ամեն օր խնամվում են Արևմտյան սոսիները ու դեռ շինարարությունը չավարտած, այդ կանաչապատ հատվածը վերածվելու է «մինի» անտառի: 

Պուրակում նաև անցկացվել է ջրագիծ, որով խնամվելու են կանաչ գոտիները ու տնկիները, իսկ ծառերը՝ իր կանաչ տերևներով, տեսանելի են անգամ Հարավարևմտյան թաղամասի բարձրահարկ շենքերից ու մարդիկ անուն են դրել այդ արահետին, ասելով. «Եթե աշխարհը հպարտանում էր Շամիրամի կախովի այգիներով, ապա ԱՊՀ երկրներում նախանձելու են այս մի քանի կմ-անոց կանաչ դրախտի վերածված ճեմուղուն»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 225+
225+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր