43970 դիտում
21:08 20-06-2023
Հրդեհ Բուսաբանական այգում. հրշեջների, պարեկների և այգու աշխատակիցների շնորհիվ կանխվեց կրակի տարածումը ու փրկվեց բազմաթիվ՝ այդ թվում Կարմիր գրքում գրանցված ծառեր, որոնք մոխրի չվերածվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 20-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 9-րդ և թիվ 11-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուսաբանական այգու խոտածածկույթում և մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են Բուսաբանական այգու աշխատակիցները:
Տեղում ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Մուշեղ Հովհաննիսյանը, Էդգար Սարիբեկյանն ու Վլադիմիր Դերձյանը, գումարտակի հրամանատար Գ. Առաքելյանի հետ Պարեկային ծառայության ավտոմեքենաներից դուրս են բերել կրակմարիչներ (огнетушитель) և պայքարել կրակի տարածման դեմ:
Պարեկների մի քանի խումբ էլ՝ ՊԾ Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ, հատուկ ճիպոտներով կանխում էին կրակի տարածումը, մինչ այդ նրանք նույնպես կրակմարիչներով էին աշխատում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարների, պարեկների և Բուսաբանական այգու աշխատակիցների օպերատիվ գործողությունների շնորհիվ, մեծ թվով ծառեր և բուսածածկույթ փրկվել է կրակի ճիրաններից, հակառակ դեպքում դրանք կվերածվեին մոխրի:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացրել:
Պարզվել է՝ նախնական տվյալներով այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+