65214 դիտում
22:09 20-06-2023
Փարաքարում, նախկին պաշտոնյային պատկանող խոզաբուծարանի պատճառով կա համաճարակի վտանգ. կեղտաջրերը, խոզերի փորոտիքներն ու լեշերը թափվում են բաց երկնքի տակ՝ տիրելով գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի շաբաթից ավելի է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչներից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում և խնդրում են, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրվի այն փաստի վրա, որ Փարաքար բնակավայրի Տիգրան Պետրոսյան փողոցի 19 հասցեում գործող, իբրև թե խոզաբուծարան համարվող ֆերմայի տերերի անակջներին լսելի դարձնեն, որ իրենց թափանները լցնելու նպատակով մի ամբողջ բնակավայրում տարածում են գարշահոտություն:
Այսօր՝ հունիսի 20-ին, նշված խոզաբուծարանի մոտ էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ՝ հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր արդարացիորեն պահանջում էին, որպեսզի խոզաբուծարանից դուրս եկող կեղտաջրերի արտահոսքը դադարեցվի:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Ով է տեսել 21-րդ դարում նման փնթի աշխատանք: Մենք դեմ չենք, որ խոզաբուծարան ունենան, անասնաֆերմա էլ ունեցեք, ջերմոցներ էլ ունեցեք, բայց մի ապականեք տարածքը: Բնության «հերը մի անիծեք»: Ձեր մի քանի կոպեկի համար հարյուրավոր մարդկանց սթրեսի եք հասցնում: Ձեր կեղտաջրերով ողողում եք մի ամբողջ տարածք ու էդ հոտն էլ տարածվում ու անհանգստացնում է բոլորիս: Ամառվա էս եղանակին չենք կարողանում անգամ դուռ ու լուսամուտ բացենք: Ով է տեսել՝ սեփական տուն ունեցողը շոգին դուռն ու լուսամուտը զմրսի, բայց ստիպված ենք այդ քայլին դիմում, քանի որ խոզաբուծարանից թափած կեղտաջրերը, խոզերի լեշերը, փորոտիքները փնթի ձևի շաղ եք տալիս ձեր խոզաբուծարանից դուրս:
Միայն գոհ ենք Արմավիրի մարզային ոստիկանության վարչությունից, ոստիկանության Վաղարշապատի բաժնից, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմից, ովքեր ինչ հնարավոր է անում են խնդիրը օր առաջ լուծելու համար, բայց էդ մարդիկ հո էստեղ պոստ չե՞ն դնելու: Հենց էդ ծառայություններից գալիս են, մի օր խոզաբուծարանը աշխատացնողերը դարձի են գալիս: Բայց մեկ-երկու օր հետո, ոնց որ «ցուլին կարմիր կտոր ցույց տաս», նորից իրենց փնթիությամբ փայլում են: Արդեն մեր համբերության բաժակը լցվել է: 21-րդ դարում նման հակասանիտարական վիճակ: Գիտենք, որ խնդրին տեղյակ է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, սակայն թե ի՞նչ ընթացք են տվել նրանք, պարզ չէ: Կառավարությունը պայքարում է վարակի տարածումների դեմ, սրանից լավ վարա՞կ, երբ ամեն քայլափոխի բարձիթողի վիճակ է»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր նշված վայր էին դարձյալ ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները, ովքեր ոչ միայն ականատես եղան այդ հակասանիտարական վիճակին, այլև քիթ ու բերան փակած՝ չգիտեին ինչ անել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված խոզաբուծարանը Փարաքարի նախկին գյուղապետինն է, սակայն գրանցված է իր ազգականի անունով ու այստեղ տեղին է հիշել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսքը, երբ ասում էր. «Պաշտոնյաները իրենց ունեցվածքը անում են զոքանչի, կնոջ, փեսայի, խնամու անունով, բայց շահույթը իրենց գրպաններ են գնում»: Այս դեպքում էլ անելիք ունի ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն, ինչու չէ նաև Ազգային անվտագնության ծառայությունը, ոստիկանությունն ու ՀՀ Քննչական կոմիտեն: Չէ՞ որ վտանգվում է նաև բնությունը: Խոզաբուծարանի կեղտն ու կենդանիների փորոտիքները լցվելով ողողում են մի ահռելի տարածք, իսկ գիշերային ժամերին նշված վայրով անցնելը էլ ավելի վտանգավոր է, քանի որ խոզաբուծարանի հոտից և թափված փորոտիքների հոտից հայտնվում են թափառող շները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+