211652_close_icon
views-count982 դիտում article-date 10:32 22-06-2023

ՊԲ-ն չի կրակել Մարտունու, Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։

Հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ-ն։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև շարունակում է ապատեղեկատվությունն տարածել՝ հայտարարելով իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

Նմանատիպ նյութեր