211652_close_icon
views-count934 դիտում article-date 20:26 23-06-2023

ՀՀԿ-ն «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հետ քննարկել է Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակը

ՀՀԿ անդամները հանդիպում են ունեցել ՌԴ «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․

«Այսօր հանդիպում ունեցանք «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ:

Բարձրագույն Խորհրդի Բյուրոյի անդամ, Բարձրագույն Խորհրդի նախագահի խորհրդական, կուսակցության Գլխավոր քարտուղարի տեղակալ Սենատոր Անդրեյ Կլիմովի ,Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի ամդամ սենատոր Շեվչենկո Անդրեյի, Ռուսաստանի Դաշնության Դումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կուսակցությունների հետագա անելիքներին վերաբերվող ծրագրեր:

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ռուս գործընկերներին ներկայացրել են Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի իրենց գնահատականները, հատուկ շեշտել ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելու փաստը:

Հ.Գ խոստացանք այս նկարը ցույց տալ Աշոտյանին»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր