211652_close_icon
views-count1039 դիտում article-date 22:39 23-06-2023

Մենք շարունակ կորցնում ենք, որովհետև մեր մեջ գրեթե բացակայում է կողքինի ցավն զգալու ազնիվ մղումը․ Սենոր Հասրաթյան

Մենք դարձել ենք այնպիսին, որպիսին հանուն անձնականի պատրաստ է զոհաբերել ընդհանուրը, չգիտակցելով, որ վերջնական արդյունքում, կորցնելով ընդհանուրը, կորցնելու է նաև անձնականը։ Այս մասին գրել է Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը:

«Մենք շարունակ կորցնում ենք, որովհետև մեր մեջ գրեթե բացակայում է կողքինի ցավն զգալու ազնիվ մղումը... Մի արժեք, որի մասին պատեհ ու անպատեհ առիթով սիրում ենք պոռոտախոսել ամենուր, բայց ոչ երբեք պահանջված տեղում և պահանջված պահին...

Հետո, տասնամյակներ հետո, երբ ամեն ինչ կորսված կլինի, աշխարհի մի հեռավոր անկյունում՝ գաղթականանի խեղճությամբ հանգրվանած հայը, տակավին կբողոքի կամ ճակատագրից, կամ <<անարդար աշխարհից...>>

Եվ այդ պահին չի լինի մեկը, որ նրան հիշեցնի այն վիճակի մասին, որում գտնվում էր Արցախը, իսկ ինքն անտարբեր էր... Անտարբեր էր, որովհետև նրան թվում էր, թե Արցախը տալով պահելու է անձնականը...

...Միամիտ ու ա ն տ ե ր ժողովուրդ...»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր