211652_close_icon
views-count5304 դիտում article-date 10:28 27-12-2022

Ռեժիսոր Հայկ Բաբայանի ազնիվ մղումը շատ եմ գնահատում․ Ռոբերտ Մաթոսյան

Հեղինակավոր կինոգետ, ՀՀ և ՌԴ կինեմատոգրաֆիստների միության անդամ Ռոբերտ Մաթոսյանը, անդրադառնալով ռեժիսոր Հայկ Բաբայանի «Երևանը արցունքներին հավատում էր» ֆիլմին, նշում է հետևալը․

Երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը բավականին ծանր բեռ է վերցրել իր ուսերին, այդ ամենը մեկ-երկու ամսվա ստեղծագործելու պատմություն չէ: Համընդհանուր ցավը, ազգի ճակատագիրն ու ողբերգությունը նրան միշտ տանջել է, և աշխատել է էկրանին հանձնել: Այլ բան է այդ ծանրությունը իր ուսերին կարողացել է պահե՞լ, թե ո՛չ:

Ինձ թվում է խաղարկային մասում, երեխայի կտորում, վավերագիր շատ կադրերում դա հաջողվել է: Նրա աշխատանքը ոչ մեկին նման չէ: Դա նրանն է, նրա քաղաքացիական դիրքորոշոմը, նրա ազնվությունը, նրա դիալոգը: Համաշխարհային տենդենցների ֆոնի ներքո, հայկականը ներկայացնելը, չափազանց դժվարին գործ է։ Նա առանց քաշվելու իր մտածածը էկրան է բերել: Ռեժիսոր Հայկ Բաբայանի ազնիվ մղումը շատ եմ գնահատում: Ֆիլմում սրբագրելու տեղեր կան, վավերագրական մասում մաքրելու տեղեր կան։

Շնորհավորում եմ Հայկ Բաբայան իսկապես տառապել ես․․․Դե լավ բանը նաև տառապանքից է ծնվում:

ՀՀ և ՌԴ կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոգետ,  ակադեմիկոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մաթոսյան

Նմանատիպ նյութեր