928 դիտում
13:30 25-06-2023
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը վերջին 2 տարիներին ռեկորդային ցուցանիշ է գրանցել. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ՝ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին՝ 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ձերդ վսեմություն,
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը:
Հայ և արաբ ժողովուրդների բարեկամական կապերը դարերի խորքից եկող պատմություն ունեն, և այսօր նույնպես հպարտությամբ ականատես և մասնակից ենք միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման այնպիսի մի փուլի, որում ակներև են առաջադիմական հեռանկարներ:
Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ մեր կառավարությունների միջև 2019 թվականին ստեղծվել և արդյունավետորեն գործում է առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովը, իսկ մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը վերջին երկու տարիներին ռեկորդային ցուցանիշ է գրանցել:
Այսօր Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարևոր գործընկերներից է ոչ միայն տարածաշրջանային նշանակության փոխշահավետ նախագծերի իրականացման և գործարար մթնոլորտի աշխուժացման, այլև՝ միջքաղաքակրթական երկխոսության խորացման առումով:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկա տարիներին կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հագեցնել հայ-էմիրաթական երկկողմ համագործակցության օրակարգը՝ ի շահ մեր պետությունների և բարեկամ ժողովուրդների։
Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ հանձնառությունս անձնական ջանքեր գործադրել մեր երկրների միջև հարգանքի և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ամրապնդման ու խորացման ուղղությամբ»:

Նմանատիպ նյութեր
1462 դիտում
17:03 05-04-2015
ԱՄՆ-ում վերջին 6 տարիներին նավթի արդյունահանման ծավալները ռեկորդային ցուցանիշ են գրանցել
3564 դիտում
16:03 01-11-2018
ՊԵԿ-ը հավաքագրումներում ռեկորդային ցուցանիշ է գրանցել
8077 դիտում
16:41 13-01-2018
Վերջին 10 տարիներին այդպիսի ցուցանիշ չենք արձանագրել. Արցախի ֆինանսների նախարարը՝ կանխատեսվող ՀՆԱ-ի աճի մասին
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան