25654 դիտում
10:33 26-06-2023
Ավտովթար Արարատի մարզում․ 37-ամյա վարորդը «05»-ով Մխչյան գյուղում մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Հայրապետ Բ․-ն իր վարած VAZ 2105 մակնիշի ավտմեքենայով Մխչյան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հայրապետ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+