49567 դիտում
21:17 26-06-2023
Ինչքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, ոստիկանությունը ակտիվ պայքարում է արատավոր երևույթների, այդ թվում՝ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ. բերման են ենթարկվել ՀՀ, ՌԴ քաղաքացիներ և ակումբի տնօրեն
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2023 թվականը հայտարարել են պայքար թմրամոլության դեմ: Այդ պայքարի շրջանակում երեկ՝ հունիսի 25-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկների հետ, Բաղրամյան պողոտայում գործող «ԲԱՆ» ակումբից թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու, ինչպես նաև սառը զենք կրելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են ՌԴ քաղաքացիներ 33-ամյա Ռայել Ռ.ն, 29-ամյա Միխայիլ Ա.-ն, 31-ամյա Նիկիտա Ռ.-ն, 31-ամյա Իվան Կ.-ն, 38-ամյա Կարեն Խ.-ն, 34-ամյա Վեռա Վ.-ն, 34-ամյա Նիկիտա Ս.-ն, 35-ամյա Սերգեյ Շ.-ն, 21-ամյա Ելիզավետա Բ.-ն, 27-ամյա Ալեքսանդր Գ.-ն, 28-ամյա Գառմաշ Տ.-ն, 23-ամյա Վիկտոր Ն.-ն, 41-ամյա Արա Թ.-ն, 36-ամյա Արտյոմ Կ.-ն, 31-ամյա Արտակ Գ.-ն, 31-ամյա Նիկոլայ ի Ռ.-ն, 29-ամյա Իվան Շ.-ն, 27-ամյա Մարիա Ֆ.-ն, 28-ամյա Ալեքսեյ Բ.-ն, 37-ամյա Վինեռ Խ.-ն, 27-ամյա Մաքսիմ Ի.-ն, 28-ամյա Յուլյա Պ.-ն, 24-ամյա Ալեքսանդր Ն.-ն, 32-ամյա Ավետիս Ա․-ն, 35-ամյա Եգոռ Գ.-ն, 31-ամյա Նիկիտա Կ.-ն, 33-ամյա Դենիս Ռ.-ն, 30-ամյա Ելիզաբետա Դ.-ն, 32-ամյա Դմիտրի Ա.-ն, 39-ամյա Մարիաննա Ա.-ն, 24-ամյա Կոնստանտին Կ.-ն, 22-ամյա Տիմուր Ֆ.-ն, 29-ամյա Կիրիլ Ա.-ն, 31-ամյա Տաթև Վ.-ն, 23-ամյա Ալինա Ա.-ն և 24-ամյա Աննա Ս.-ն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մի քանիսի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 0.72 գրամ սպիտակ թմրանյութին նմանվող զանգված:
Նշված անձինք այնուհետև ոստիկանությունից ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:
Այնուհետև, նշված ակումբում քննիչների կողմից կատարված քննչական գործողությունների արդունքում հայտնաբերվել է 1 հատ կաթոցիչ, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ընդհանուր 0.88 գր. յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված, զիպ փականով պոլիէթիլենային տոպրակով ընդհանուր 0.30գր. յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված, զիպ փականով պոլիէթիլենային տոպրակով ընդհանուր 7.10 գր. յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված, զիպ փականով պոլիէթիլենային տոպրակով ընդհանուր 1.94 գր. «մեթամֆետամին» թմրամիջոցին նմանվող սպիտակ գույնի փոշե զանգված և էլեկտրական կշեռք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն ժամեր անց ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով նշված ակումբից Արաբկիրի քննչական բաժին են նեկայացրել ՌԴ քաղաքացի 27-ամյա Մատվեյ Վ.-ին:
Վերջինս նշված ակումբի տնօրենն է:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
15015 դիտում
23:57 19-06-2021
Ինչքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, Արագածոտնի մարզում անասնապահությունը զարգանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ