958 դիտում
15:54 27-06-2023
Ֆրանսիայի Բորդո քաղաքում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար
Ֆրանսիայի Բորդո (Bordeaux) քաղաքի կենտրոնում գտնվող հանրային զբոսայգում hունիսի 25-ին տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման արարողություն: Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն։
Միջոցառմանը ներկա էին Բորդոյի քաղաքապետ Պիեր Հյուրմիկը, Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Նոր Աքվիտանիա շրջանի պրեֆեկտի դիվանագիտական խորհրդականը, շրջանային, մարզային, Բորդո մետրոպոլի և քաղաքային իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի ներկայացուցիչը, ինչպես նաև տասնյակ ֆրանսահայեր Բորդոյից և շրջակա քաղաքներից:
ՀՀ Գլխավոր հյուպատոսն իր խոսքում շնորհակալության է հայտնել Բորդոյի քաղաքապետին ներկայության և քաղաքի հանրային այգում հայկական հուշարձանի տեղադրման թույլտվության, ինչպես նաև՝ Բորդո Աքվիտանիայի հայկական մշակութային միությանը՝ կարևոր նախաձեռնության համար:
Ներկայացնելով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը՝ Գլխավոր հյուպատոսն ընդգծել է դրա առնչությունը Հայոց ցեղասպանության անպատժելիության փաստի հետ: Շեշտվել է, որ Ադրբեջանն Արցախի 120.000 հայ բնակչության նկատմամբ վարում է էթնիկ զտման քաղաքականություն, կոպտորեն ոտնահարում է իր միջազգային պարտավորությունները և շարունակաբար անտեսում Լաչինի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ միջազգային իրավասու կառույցների որոշումներն ու միջազգային հանրության կոչերը:
Կարևորելով Հայոց ցեղասպանության զոհերի, Արցախի համար նահատակված քաջորդիների և Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը՝ Նիկոլյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման ու պետական օրացույցում ներառման, մշտապես Հայաստանի ու Արցախի կողքին լինելու համար և հիշատակել դիմադրության շարժման ակտիվ անդամ Միսակ Մանուշյանին Փարիզի Պանթեոնում ամփոփելու մասին Ֆրանսիայի նախագահի հունիսի 18-ին հրապարակված պատմական որոշումը՝ շեշտելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների արժեքների միասնությունը:

Նմանատիպ նյութեր
8120 դիտում
22:04 27-04-2017
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում տեղադրվեց խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
1563 դիտում
13:55 21-04-2022
Ֆրանսիայի Նիմ քաղաքում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար
1969 դիտում
15:16 29-02-2016
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է բացվել
Այս բաժնից
658 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
562 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
673 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ