5256 դիտում
18:28 27-06-2023
Մահացել է Շիրակի մարզպետարանի երիտասարդ աշխատակցուհիներից մեկը․ հարազատները մեղադրում են բժիշկներին․ .aravot.am
Aravot.am-ը գրում է․ Օրերս մահացել է Շիրակի մարզպետարանի իրավաբանական վարչության փորձագետ 43-ամյա Ռուզաննա Գ․-ն։ Նրա մահը հանկարծակիի է բերել մարզպետարանի աշխատակիցներին։
Ռուզաննա Գ․-ն մահացել է հունիսի 24-ին Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում։
Նրա մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնում՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու հետևանքով մարդու մահ հատկանիշներով։
Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ գրելով․ «Այդ օրը Ռուզաննա Գ․-ի քույրը՝ Գյումրիի բնակիչ 50-ամյա Նաիրա Գ․-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ հունիսի 7-ին իր քույրը ատամների ցավ է ունեցել և դիմել է Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում գործող ստոմատոլոգիական կենտրոն, որտեղ բժիշկ Դավիթը հեռացրել է իր քրոջ 2 ատամները։ Իսկ հունիսի 10-ին քրոջ մոտ առաջացել են քիթ-կոկորդի ցավեր, և նա բուժօգնության է դիմել «Գյումրի» բժշկական կենտրոն։
Իսկ հունիսի 12-ին «պարանոցի այտուցով, կլման ակտի սուր ցավով» բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի Լ․ Մադոյան փողոցում գործող ստոմատոլոգիական կենտրոն, որտեղ բժիշկ Գևորգը բուժօգնություն է ցուցաբերել իր քրոջը և հունիսի 14-ի համար գրանցել հերթական այց։
Հերթական այցի ժամանակ բժիշկ Գևորգը իր քրոջ առողջական վիճակը գնահատել է ծանր և առաջարկել է, որպեսզի նրան տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը հետագա բուժումը շարունակելու համար։ Եվ իր քրոջը Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադով տեղափոխել են Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ ստացիոնար բուժման։ Եվ հունիսի 24-ին նշված հիվանդանոցում քույրը մահացել է։
Նաիրա Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն ունի կասկածներ, որ քրոջ մահը հնարավոր է՝ վրա հասած լինի բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում։
Ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին»։
Շիրակի մարզպետարանից Aravot.am-ին փոխանցեցին, որ Ռուզաննա Գ․-ն վեց տարեկան դուստր ունի։