211652_close_icon
views-count10718 դիտում article-date 21:18 18-01-2021

Գյումրեցի 32-ամյա հղի կնոջ մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին․ Ի՞նչ են պարզաբանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2021/01/18/1165508/?fbclid=IwAR2pwoMciGDQMJsu9Xu1kZWFXYCfFCSIX_IlR3vvEExx_K2i_uIkeTwLG2s]Aravot.am[/url]-ը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք, հունվարի 5-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում մահացել էր կորոնավիրուսի դեմ բուժվող 32-ամյա գյումրեցի Մերի Թորոսյանը, որը 30 շաբաթական հղի էր։ Նա երկրորդ անգամ էր մայրանալու․ ունի 11 տարեկան որդի։ Մերին 2009 թվականից աշխատում էր Դատական կարգադրիչների ծառայության՝ Շիրակի մարզի առաջի ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի Գյումրու բաժանմունքում՝ որպես դատական կարգադրիչ։ Ամուսինը՝ Արթուր Պալյանն ու քույրը՝ Սեդա Հակոբյանը, Մերիի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին, նշում, որ նրանք անմարդկային, անփույթ վերաբերմունք, ոչ պատշաճ բուժօգնություն են ցուցաբերել։ Մերի Թորոսյանին Գյումրիից շտապօգնության մեքենայով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց են տեղափոխել դեկտեմբերի 22-ին․ կորոնավիրուսով վարակված հղի կանանց բացառապես բուժում են այնտեղ։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2021/01/18/1165508/?fbclid=IwAR2pwoMciGDQMJsu9Xu1kZWFXYCfFCSIX_IlR3vvEExx_K2i_uIkeTwLG2s]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր