940 դիտում
21:22 27-06-2023
Բրազիլիայի դեսպանը բարձր է գնահատում Անահիտ Մանասյանի աշխատանքը
ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել Անահիտ Մանասյանի և Բրազիլիայի դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հանդիպման մասին։ Հաղորդագրությունում նշված է․
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 27-ին, ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ թե՛ Հայաստանը, և թե՛ ամբողջ աշխարհն ապրում են մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ օրախնդիր է առավել հետևողական և ջանասիրաբար պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
Պաշտպանը հատուկ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին, Սյունիքի, Գեղարքունիքի մարզեր, Երասխ համայնք իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքներին՝ արձանագրելով, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ սահմանամերձ շրջաններում խախտվում են կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, կրթության, ազատ տեղաշարժի, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքներ։
Կողմերը քննարկել են նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը՝ արձանագրելով, որ ստեղծված իրավիճակը պարարտ հող է նախապատրաստում մարդու հիմնարար իրավունքների շարունակական խախտումների համար:
Իր հերթին Ֆաբիո Վազ Պիտալուգան բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Անահիտ Մանասյանի կողմից իրականացվող աշխատանքը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ և կառուցողական համագործակցությունը»:

Նմանատիպ նյութեր
1627 դիտում
23:16 20-03-2019
ԵՊՀ-ում տեղի է ունեցել Անահիտ Մանասյանի գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
895 դիտում
17:24 28-03-2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
802 դիտում
16:49 04-04-2023
ԱԺ հանձնաժողովը ՄԻՊ պաշտոնում հավանություն տվեց Անահիտ Մանասյանի թեկնածությանը
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»