211652_close_icon
views-count1447 դիտում article-date 20:20 28-06-2023

Apple-ը պատրաստվում է հաջորդ տարի 18 նորույթ ներկայացնել

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է հաջորդ տարի 18 նորույթ ներկայացնել. խոսքը iPhone-ների, Apple Watches-ների և Mac-երի մասին է:

Այս մասին հայտնի է դարձել Bloomberg-ի վերլուծաբան Մարկ Գուրմանի արտահոսքից, գրում է techradar.com-ը:

Ըստ նրա կներկայացվի iPhone 15-ի չորս մոդել՝ iPhone 15, iPhone 15 Plus, iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max

Apple Watch-ի երեք մոդել՝ Apple Watch Series 9 (41mm և 45mm), Apple Watch Ultra 2

MacBook Pro-ի երեք մոդել՝ 13-դյույմանոց MacBook Pro (M3), 14-դյույմանոց MacBook Pro (M3 Pro, M3 Max), 16-դյույմանոց MacBook Pro  (M3 Pro, M3 Max)

iMac-ի երեք մոդել՝ 24-դյույմանոց iMac, ավելի մեծ iMac

MacBook Air-ի երկու մոդել

iPad-ի երեք մոդել՝ iPad Pro-ի երկու մոդել և iPad Air

Նմանատիպ նյութեր