211652_close_icon
views-count1231 դիտում article-date 22:35 28-06-2023

Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի խախտման 5 դեպք, ինչի հետևանքով կան սպանվածներ ու վիրավորներ․ ՌԴ ՊՆ

Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի խախտման 5 դեպք, ինչի հետևանքով հայկական և ադրբեջանական կողմից կան սպանվածներ ու վիրավորներ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղաղապահների գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի վերաբերյալ։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Տեղեկագրում ամենայն հավանականությամբ ներկայացվել է Արցախի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին, ինչի մասին արդեն իսկ հայտնել էր Արցախի պաշտպանության նախարարությունը։

Նմանատիպ նյութեր