211652_close_icon
views-count733 դիտում article-date 20:42 21-09-2023

Հրադադարի խախտման հինգ դեպք է գրանցվել Շուշիի և Մարտակերտի շրջաններում․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ–ից։

Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր հրադադարի խախտման հինգ դեպք է գրանցվել Շուշիի (երկու) և Մարտակերտի (երեք) շրջաններում։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ այս փաստերի վերաբերյալ հետաքննություն է անցկացնում։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ընդունել 1340 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 607 երեխաների, ովքեր այս պահին չեն կարողանում վերադառնալ իրենց տները։ 

Նմանատիպ նյութեր