211652_close_icon
views-count44089 դիտում article-date 11:20 29-06-2023

Ավտովթար Տավուշի մարզում․ 37-ամյա վարորդը Opel Vectra-ով գլխիվայր հայտնվել է կանաչ գոտում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Լևոն Եգանյան իր վարած Opel Veectra մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, Դիլիջանի վարչական տարածքում Կալինինի փողոցի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել կանաչ գոտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի  գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Տիգրան Մամյանն ու Ժորա Զանդյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմենքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։ 

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչները։

Վթարի փաստով՝ ՊԾ Տավուշի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր