211652_close_icon
views-count892 դիտում article-date 12:53 29-06-2023

Մեր կառավարությունը շարունակելու է խաղաղության ուղեգիծը, մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  Ադրբեջանի վերջին օրերի սադրանքներին, ընգծելով, որ դրանք հենց այդպես են ընկալվում միջազգային հանրության կողմից:

«Ադրբեջանական սադրանքի վերաբերյալ  պետք է ընդգծեմ, որ դրանով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելու նպատակ ունեն։

Այս օրերին Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակում է բանակցություններն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ»,- շեշտեց նա։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ  մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի և մեր կառավարությունը՝ առերեսվելով բոլոր դժվարությունների և բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը:

Նմանատիպ նյութեր