211652_close_icon
views-count1024 դիտում article-date 20:28 29-06-2023

ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է տեղահանված անձանց և փախստականներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 29-ին, ընդունել է 1988-1992 թվականներին բռնագաղթած, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված անձանց ու փախստականներին: Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։

«Քննարկվել են նրանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր։ Պաշտպանը լսել է նրանց հուզող խնդիրները, որոնք հիմնականում կապված են սոցիալական-տնտեական, քաղաքական իրավունքների հետ:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ իր մանդատի շրջանակներում կցուցաբերի համապատասխան աջակցություն խնդիրների լուծման համար:

Պաշտպանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և նշել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր