211652_close_icon
views-count199290 դիտում article-date 16:41 30-06-2023

Բացառիկ շինարարական բում Երևանում. երբեմնի աղբավայրի վերածված վայրում «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն կառուցում է Անդրկովկասում իր նմանը չունեցող թաղամաս, շրջապատված կանաչով ու բացառիկ ծառատեսակներով. արժեքը գնահատվում է մոտ 5 մլդ ԱՄՆ դոլար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տևական ժամանակ է Երևանի սրտում «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ի կողմից Հյուսիս-Հարավ մայրուղու հարևանությամբ՝ Աջափնյակ վարչական շրջանում, իրականացվում է նորանկախ Հայաստանում իր նմանը չունեցող շուրջ 45 հազար բնակչի համար նախատեսված մի նոր թաղամասի կառուցման աշխատանքները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը անցնում է 5 մլրդ ԱՄՆ դոլարը: 

Մինչ տեխնիկաները կբերվեր նշված վայր, այդ հատվածից կառուցապատողները մի քանի հազար տոննա շինարարական և կենցաղային աղբ են հեռացրել, քանի որ մեր «սրտացավ» քաղաքացիները ինչ տեսակի աղբ ասես՝ տարիների ընթացքում չեն լցրել այդ վայրում: Անգամ՝ ամառվա տապին տիրում էր գարշահոտություն: Երբ սկսվեցին շինարարական աշխատանքները, կառուցապատողների համար թիվ 1 խնդիրն էր, որպեսզի նշված շինհրապարակի բոլոր վայրերում, որտեղով անցնելու են շինարարական տեխնիկան ու բեռնատարները, տեղադրվեն ցնցուղներ։ Եվ հիմա մինչև աշխատանքային օրվա ավարտը ցնցուղի միջոցով ջրով պատվում է ամբողջ ճանապարհը, ինչի շնորհիվ էլ բացառվում է փոշու առկայությունը: 

Թաղամասի կառուցման համար Երևանի ավագանին իր համաձայնությունն է տվել՝ 31 կողմ 5 դեմ և 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ: Շատերը ասում էին, թե ներդրողները օտարերկրացիներ են, սակայն այդ ամենը հերքվել է հենց փաստաթղթերով և ներդրումն անողները հայ գործարարներ են և այս հսկայածավալ կառուցապատման աշխատանքը գալիս է ապացուցելու պետություն-գործարար առողջ համագործակցությունը:  

Առաջին փուլում կառուցվելու է 66 շենք, 43 հա-ի վրա, երկրորդ փուլով կառուցվելու է մոտ 50 շենք: Լինելու են ստորգետնյա ավտոկայանատեղիներ՝ 2 և 3 հարկանի: Առաջին փուլի ավարտը նախատեսվում է 2025 թվականի տարվա վերջին, իսկ երկրորդ փուլում կկառուցվի  նաև 500 հազար քառակուսի մետր մակերեսով բիզնես կենտրոն: Համալիրում նաև նախատեսված է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցներ, մանկապարտեզներ, բազմաֆունկցիոնալ համալիր, առևտրի կենտրոն, մարզամշակույթային համալիր, առողջապահության արդի ու ժամանակակից բուժտեխնիկաներով հարուստ դիագնոստիկ և ուռուցքաբանական կենտրոններ: Լինելու են նաև այգի-պուրակներ, որը ամբողջ երկայնքով ունենալու է վազքուղի, հեծանվուղի, ինպես նաև հաշմանդամ քաղաքացիների համար հատուկ թեքահարթակներով, ոչ միայն խաղահրապարակներ, այլ նաև հանգստի գոտիներ: 

Ամբողջ թաղամասը կառուցապատելուց հետո հանրությանը ներկայանալու է իր կանաչապատ տարածքներով , ջրային ավազաններով և ունենալու է արտաքին լեդ լուսավորություն, որը սնուցվելու արևային էներգիայով։ Իսկ Իտալիայից բերված սոսիները, որոնք տնկվել են մոտ 3 կմ ճանապարհահատվածում, տեսանելի են արդեն մայրաքաղաքի տարբեր հատվածներից, այդ թվում՝ Հարավարևմտյան 15 թաղամասից և Կոմիտասից: 

Գաղտնիք չէ, որ այսօր թե՛ Երևանում, թե՛ Հանրապետությունում, բազմաթիվ նորակառույց թաղամասեր այդ թվում՝ էլիտար, ունեն լուրջ խնդիրներ ճանապարհների նեղ և ոչ հարմարավետ լիելով: «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ի կառուցապատողները հաշվի են առել նաև այս ամենակարևոր հանգամանքներից մեկը, որ թաղամասը ունենալու է 12-15 մետր լայնությամբ ներթաղամասային փողոցներ և 5 մ լայնությամբ մայթեր, ինչը հնարավորություն կտա , որ եթե արտակարգ դեպքեր լինեն, այդ թվոմ հրդեհ, ժամանած հրշեջ փրկարարական ջոկատները և շտապօգնության ավտոմեքենաները  կարողանան իրենց տեխնիկաներով ազատ աշխատեն և տեղի ունենա բնակիչների անվտանգ տարհանում: 

Այսօր Հանրապետությունում ցանկացած ընտանիքի համար թիվ 1 խնդիր է համարվում աշխատանք ունենալը, իսկ այս նոր կառուցվող թաղամասում ամեն օր աշխատում է մոտ 3000 մարդ: Նախատեսվում է երկրորդ փուլի շինարարական աշխատանքների մեկնարկմանը զուգընթաց, աշխատակիցների թիվը կրկնապատկել, իսկ շինարարական գործընթացին մասնակցում են Հայաստանի խոշոր 4 շինարարական ընկերություններ, ովքեր ցուցաբերում են սրտացավ մոտեցում ու նվիրվածություն և շենք շինությունները կառուցում են այնպիսի ոգով, որ ասես հենց իրենց տունն են սարքում: Արտադրական պլանը բարձր պահելու նպատակով շինհրապարակում կառուցվել է նաև սղոցարան, 3 բետոնի գործարան, իսկ այս տարվա հոկտեմբերին արդեն թաղամասում վեր կխոյանան շենքերից մեծ մասը, որոնք ունենալու են 8 կամ ավելի բարձր հարկեր: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ միայն թաղամասում կանաչ գոտու ստեղծման վրա ներդրվել է մոտ 100 մլն դոլար, իսկ կենտրոնական այգու պուրակը նախագծել են իտալացի մասնագետները՝ խորհրդակցելով թաղամասը կառուցապատող հայ գործարարների հետ: 

Այսօր նաև «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության որակյալ ու աշխատանքային կանոնների անվտանգության պայմաններում կատարված աշխատանքների արդյունքում ՓԲԸ-ն Հայաստանի պետական բյուջե է վճարելու մի քանի հարյուր մլն ԱՄՆ դոլար, որի զգալի մասը ընկերությունը արդեն վճարել է: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, տևական ժամանակ է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Հյուսիս - Հարավ մայրուղու հարևանությամբ, ընդհանուր 140 հա տարածքի վրա «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն իրականացնում է աննախադեպ քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագիր, որի նմանը չկա ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև ԱՊՀ երկրներում: 

Ընդհանուր ծրագրով «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն ունի միջազգային չափանիշներին համապատասխան հաստատված կառուցապատման գոտիավորված նախագիծ՝ միջինացված 22 % կառուցապատման մակերեսով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքի մնացած մասը կազմելու են այգի-պուրակները, ջրային մակերեսները և ճանապարհները: 

Թե՛ երևանցիները, ինչու չէ նաև Երևան այցելած զբոսաշրջիկները, երբ Սիլիկյան թաղամասից անցնում են դեպի Հարավարևմտյան թաղամաս կամ ժողվորդին հայտնի 4-րդ գյուղ, ճանապարհի աջակողմյան հատվածում նկատում են վերամբարձ կռուկների մի ամբողջ «բանակ», ինչպես նաև մեծ թվով շինարարներ: Ընդհանուր շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 4 հազար աշխատակից, ինչը սոցիալական այս ծանր պայմաններում «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության կողմից մեծ օժանդակություն է այդ 4 հազար ընտանիքներին, քանի որ նրանք իրենց հալալ քրտինքով կատարած աշխատանքի դիմաց կանոնավոր ստանում են աշխատավարձ, ինչից, ի դեպ՝ աշխատակիցները գոհ են: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տարածում, որը մի հսկայական շինհրապարակի է վերածվել, ու ժողովուրդն արդեն կոչում է «Քաղաք՝ քաղաքի մեջ»,  ընկերության կողմից ստեղծվում են կանաչ գոտիներ, այգի-պուրակներ: Մոտ 2,5 կմ-անոց հատվածում արդեն տնկվել են Իտալիայից հատուկ Հայաստան բերված Արևմտյան սոսիներ և դեռ մի այդքան էլ տնկվելու է:

Շինարարությանը զուգահեռ ընկերության աշխատակիցները՝ գյուղատնտես Դերենիկ Հովհաննիսյանի  գլխավորությամբ, ամեն օր խնամվում են Արևմտյան սոսիները ու դեռ շինարարությունը չավարտած, այդ կանաչապատ հատվածը վերածվելու է «մինի» անտառի: 

Պուրակում նաև անցկացվել է ջրագիծ, որով խնամվելու են կանաչ գոտիները ու տնկիները, իսկ ծառերը՝ իր կանաչ տերևներով, տեսանելի են անգամ Հարավարևմտյան թաղամասի բարձրահարկ շենքերից ու մարդիկ անուն են դրել այդ արահետին, ասելով. «Եթե աշխարհը հպարտանում էր Շամիրամի կախովի այգիներով, ապա ԱՊՀ երկրներում նախանձելու են այս մի քանի կմ-անոց կանաչ դրախտի վերածված ճեմուղուն»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր