211652_close_icon
views-count32268 դիտում article-date 19:17 30-06-2023

Ավտովթար Երևանում. բախվել են շտապօգնության Toyota-ն ու Mitsubishi-ն. 4 վիրավորների մեջ են բժիշկն ու բժշկուհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 30-ին, Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել: Ժամը 18:20-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա - Քրիստափոր փողոցի խաչմերուկում բախվել են Toyota մակնիշի շտապօգնության և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին և Mitsubishi-ի վարորդը մարմնական վնասվածքներով մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին   գումարտակի  1-ին  վաշտի   պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գրետա Նոբելյանն ու Ժիրայր Խանջյանը: 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր