68284 դիտում
23:32 11-07-2022
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ-ը. վերջինս կողաշրջվել է. 4 վիրավորների մեջ են բժշկուհին ու բուժքույրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Դալարիկ գյուղի վարչական տարածքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով:
Բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ЗИЛ-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչութուն, որտեղից ժամանել է քնննչական խումը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի, ավագ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ավագ քննիչ Գրիգորյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Մյասնիկյան գյուղի բժշկական ամբուլատորիայի հաշվեկշռում, իսկ բժիշկն ու բուժքույրը կանչով մեկնում էին Դալարիկ գյուղ, սակայն տեղի է ունեցել ավտովթարը: Վիրավորների մեջ են նաև բժշկուհին ու բուժքույրը:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+