58266 դիտում
14:36 01-07-2023
Ինչքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, Երևանի քաղաքապետի տեղակալն ու Քանաքեռ-Զեյթունի թաղապետը կործանումից փրկում են երևանցիների սիրելի վայր համարվող «Դավիթ Անհաղթի» այգին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վերջին ամիսներին հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել կանաչ գոտնիների թիվը ավելացնելու և հները նոր տեսքի բերելու ուղղությամբ, անհերքելի փաստ է:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ, վարչական շրջանի աշխատակազմը գրեթե ամենօրյա հսկողության տակ են պահում վարչական շրջանում ոչ միայն սովետական տարիներին եղած կանաչ այգիների ու պուրակների խնամքը, այլև նոր ստեղծված այգիները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ Խորհրդային տարիներին մայրաքաղաքի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի այցեքարտերից է համարվում «Դավիթ Անհաղթի» անվան զբոսայգին: Տարվա ցանկացած եղանակի այգին մարդաշատ էր, երեխաները իրենց առօրյան էին անցկացնում այգում տեղադրված խաղային ատրակցիոններով ու ճոճանակներով:
Գրեթե 30 տարուց ավելի է այդ այգում կապիտալ ոչ մի վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել և միայն վերջերս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տիգրան Ավինյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ, որոշում է կայացվել, որ «Դավիթ Անհաղթի» անվան այգին պետք է փրկել կործանումից: Արդեն մի քանի շաբաթ է շինարարական կազմակերպությունները սկսել են աշխատանքները և խոստանում են, որ 1 տարի հետո այգին նորովի է ներկայանալու երևանցիներին:
Օրեր առաջ էլ Տ. Ավինյանը, Ա. Հովակիմյանն ու Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, տեղում արդեն մասնագետների հետ ուսումնասիրել են և եկել եզրակացության, որ 1-2 դարն ապրած ծառերը պետք է հեռացվեն, իսկ փոխարենը արդեն որոշվել է, որ այգում տնկվելու են մոտ 200 տնկիներ:
Երեկ «Տիկ Տոկ» սոցիալական հարթակում նշված այգու մասին մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութ էին հրապարակել, կարծես թե բացահայտել էին դարի հանցագործությունը, թե տեսեք-տեսեք Դավիթ Անհաղթի այգու սալաքարերը կոտրված են, մինչդեռ առողջ բանականություն ունեցող մարդը կտեսնի, որ այգում իրականացվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ:
Կարելի է ասել՝ Երևանի քաղաքապետարանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շնորհիվ զրոյից ստեղծվում է մի նոր այգի, որտեղ լուծվելու է նաև լեդ լամպերի շնորհիվ արտաքին լուսավորության հարցը:
Նման փնթի ձևով տեսանյութ տարածողները թող բարի գտնվեին հետաքրքրվել, որ այդ կոտրված սալիկները փոխարինվելու են նորերով, իսկ դա 1 շաբաթվա կամ 1 ամսվա աշխատանք չէ: Մեկ տարի հետո նույն փութաջանությամբ ու սրտացավությամբ կարող են տեսանկարահանել, թե «Դավիթ Անհաղթի» այգին ինչից ինչ է դարձել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15015 դիտում
23:57 19-06-2021
Ինչքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, Արագածոտնի մարզում անասնապահությունը զարգանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
700 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»