211652_close_icon
views-count787 դիտում article-date 15:28 01-07-2023

ԱՀ կառավարության պատասխանատուների հետ քննարկվել է Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Այսօր Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը կառավարության մի շարք պատասխանատուների հետ քննարկել է Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքները:

Քննարկման արդյունքում ընդունվել են հետևյալ որոշումները.

1. Հաջորդ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կսահմանվեն մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ իրացնելու կետեր և կկազմակերպվի իրացում, իսկ գյուղական համայնքներին կփոխանցվի տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:

2. Հաջորդ շաբաթվանից սահմանափակումներ են մտցվելու հանրային սննդի օբյեկտների գործունեության մեջ:
 
3. Միջոցներ են ձեռարկվելու հասարակական տրանսպորտը բեռնաթափելու ուղղությամբ՝ պետական համակարգում աշխատողներին հնարավորություն ընձեռելով աշխատանքն իրականացնել տնից՝ հեռավար կարգով:

Սոցիալական որոշ խմբերի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը աջակցության կարգով արդեն տրամադրել է տարբեր տեսակի սննդամթերք:

Նմանատիպ նյութեր