23944 դիտում
16:42 02-07-2023
Խոշոր հրդեհ Արարատի մարզում. գազալցակայանի հարևանությամբ գտնվող աղբավայրում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից. օգնության են հասել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափնյա և Ղուկասավան գյուղերի միջնամասում գտնվող գազալցակայանի հարևանությամբ հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են կուտակված աղբ և պլաստմասե իրեր:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Տեղում ծառայություն են կատարել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանը և պարեկներ Միքայել Յավրյանն ու Մուշեղ Հովհաննիսյանը, մինչև որ ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+