211652_close_icon
views-count1216 դիտում article-date 16:50 02-07-2023

Զառիթափի նախկին ղեկավարը հողատարածքն ու դպրոցի նախկին շենքը աճուրդով վաճառել է որդու աներոջը. Գործը փոխանցվել է հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահ կառույցներում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի նախկին ղեկավար Խ.Դ.-ի` պաշտոնավարման ընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ: Մասնավորապես, Խ.Դ.-ն, 1999-2016 թթ․ աշխատելով Զառիթափ համայնքի ղեկավար՝ 2008թ․-ին Զառիթափի գյուղապետարանի անունից հանդես գալով որպես վաճառող 275.000 ՀՀ դրամով, իր որդու աներոջը՝ Կ.Գ.-ին է օտարել 1.100ք/մ հողատարածքը և դրա վրա տեղակայված նախկին դպրոցի 729ք/մ մակերեսով երկհարկանի շենքը: 2011 թ․-ին Խ.Դ.-ն բանկերից մեկի Վայքի մասնաճյուղից վարկ ստանալու նպատակով որպես գրավ ներկայացրել է վերը նշված նախկին դպրոցի երկհարկանի շենքը՝ հողամասով: Կողմերի համաձայնությամբ գրավադրված գույքը գնահատվել է 3,6 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում Խ.Դ.-ին տրամադրվել է 2.520.000 ՀՀ դրամ վարկ:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի նախկին Զառիթափ համայնքի նախկին ղեկավար Խ.Դ.-ն, ունենալով ինչպես տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, այնպես էլ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայողական շահերին ի վնաս, մասնավորապես հանդիսանալով Զառիթափ համայնքի համայնքապատկան հողատարածքների օտարման սակարկությունների աճուրդավար, կազմակերպել և անցկացրել է ապօրինի աճուրդ-վաճառքներ և կեղծ տեղեկություններ մտցրել պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերի մեջ, որոնց արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքին և հասարակության օրինական շահերին, ինչն արտահայտվել է տեղական ինքնակառավարման մարմնի հեղինակազրկմամբ, և համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները, այդ կերպ համայնքին պատճառելով էական վնաս: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր