40757 դիտում
22:53 02-07-2023
Երևանում ոստիկանները իրականացրել են «Բժիշկ-բժիշկ, չգաս մեր տուն» օպերացիան. հայտնի հիվանդանոցներից մեկի բուժքույրը խոստովանել է, որ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը իր անձնական օգտագործման համար է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի և Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Բժիշկ-բժիշկ, չգաս մեր տուն» անվանումը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Արցախի պողոտայում ձերբակալվել և ոստիկանության Էրեբունու բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 41-ամյա Հռիփսիմե Դ.-ն:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 4.29 գրամ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է Երևանում հայտնի բժշկական կենտրոններից մեկում որպես բուժքույր և հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և այն իր անձնական օգտագործման համար է:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստվել են նյութեր և դրանք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
1415 դիտում
14:26 22-05-2015
Թմրամիջոցը պատրաստել էր բենզինի, դեղահաբերի և այլ նյութերի խառնուրդից` անձնական օգտագործման համար
1206 դիտում
14:59 15-09-2015
Թմրամիջոցը պատրաստել է անձնական օգտագործման համար