114602 դիտում
09:45 03-07-2023
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Ford Fusion-ն ու Opel-ը․ 4-ամյա տղայի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ կան վիրավորներ․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում գործող գազալցակայանի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ 44-ամյա Գարեգին Թադևոսյանի վարած Ford Fusion մակնիշի և 33-ամյա Սամվել Գրիգորյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր 4-ամյա Ալեքս Գ․-ն տեղում մահացել է: Իսկ ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 53-ամյա Հերիքնազ Գրիգորյանն ու 19-ամյա Լուսինե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Երեխայի դին այնուհետև դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել Մասիսի հիվանդանոցի դիատարին։
Այնուհետև հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Բաբայանի գլխավորությամբ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, և պարզվել է՝ Ford Fusion-ի վարորդ Գ․ Թադևոսյանը եղել է ոչ սթափ։ Իսկ մահացած երեխան Opel-ի վարորդի տղան է, վիրավորներն էլ՝ նրա ընտանիքի անդամները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 162+
162+