211652_close_icon
views-count1465 դիտում article-date 12:03 03-07-2023

Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին ԵԱ-ի թիմային հաշվարկում 3-րդն է

Հայաստանի ազատ ոճի երիտասարդական ընտրանին Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 3-րդն է: Իսպանիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության 92 կգ քաշայինների եզրափակչում Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի հետ և 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել համառ պայքարում:

Իբոյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր երիտասարդական ԵԱ-ում: Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Իսպանիայում անցկացված առաջնությունում 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել:

Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալակիրներ են դարձել 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը, 74 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, իսկ 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանն ու 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Երիտասարդ ազատոճայինները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին մարզիչներ Ավետիք Վարդանյանի, Արմեն Մալխասյանի, Հակոբ Ավետիսյանի և Կարապետ Ենգոյանի ղեկավարությամբ:

Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:

Նմանատիպ նյութեր