1054 դիտում
10:17 19-02-2024
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4-րդն է Եվրոպայում
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 4-րդն է թիմային հաշվարկում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
«Մեր թիմը Երևան կժամանի փետրվարի 19-ի ուշ գիշերը լույս 20-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով, ժամը 3:55-ին», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-18-ն անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 3 մեդալ՝ երկու ոսկե, մեկ բրոնզե: Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը:
Արսեն Հարությունյանը (57 կգ) եզրափակիչում 52 վայրկյանում 10:0 հաշվով պարտության մատնեց թուրք Մուհամեդ Կարավուսին եւ 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Արման Անդրեասյանը (70 կգ) եզրափակիչում համառ պայքարում 7:3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին եւ կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Բրոնզե մեդալակիր դարձավ Մեժլում Մեժլումյանը (61 կգ): Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլումյանը 7:5 հաշվով հաղթեց գերմանացի Նիկլաս Շտեխելեին: Սփոփիչ գոտեմարտում նա 5:4 հաշվով հաղթել էր վրացի Շոթա Ֆարտենաձեին։

Նմանատիպ նյութեր
1201 դիտում
10:19 15-02-2024
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 3-րդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում. ArmSport.am
1462 դիտում
12:03 03-07-2023
Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին ԵԱ-ի թիմային հաշվարկում 3-րդն է
6314 դիտում
18:45 26-03-2017
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում է Վլադիկավկազ
Այս բաժնից
2593 դիտում
23:49 06-11-2024
Մեր թիմի մոտիվացիան այն մարզաշապիկն է, որը մենք կրում ենք․ Ռուի Մոտան՝ «Չելսիի» հետ խաղի մասին
3019 դիտում
20:17 04-11-2024
Ավելացված ժամանակ․ VAR համակարգ. Բարեփոխում, թե՞ չարիք