28792 դիտում
16:04 03-07-2023
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ 44-ամյա վարորդը Infiniti-ով «կարգո»-ի մոտ բախվել է քարերին ու գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․ ժամանել է Արմավիրի մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 44-ամյա Մուհամեդ Վ․-ն իր վարած infiniti մակնիշի ավտոմեքենայով Թաիրով գյուղի Դեմիրճյան 1 նրբանցք 26 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում հերթապահություն իրականացրել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկները, սակայն երբ պարզվել է, որ վթարը Արմավիրի մարզի վարչական տարածքում է, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Լեռնիկ Հովսեփյանն ու Էդգար Մաթևոսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդերը մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը ՃՈ տեսուչներին հաջողվել է։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+