211652_close_icon
views-count201035 դիտում article-date 22:57 03-07-2023

Գազաբալոնների ուժգին պայթյուն Երևանի Արաբկիր վարչական շրջանում. տեղի են ունեցել փլուզումներ. մի ամբողջ շենքի ապակիներ կոտրվել են ու վնասվել են մեքենաներ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ հանգամանքներում Կոմիտաս 54/1 շենքի բակում ուժգին պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 2 ավտոտնակ հիմնովին փլուզվել է, վնասվել են 5 հարկանի շենքի պատուհանները, դռները, բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնի, 1 հոգու շտապօգնության  բժիշկները տեղափոխեցին հիվանդանոց:

Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին Երևանի ոստիկանության պետ Սևան Քոչարյանն ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը:

Շենքի ողջ տարածքը սահմանազատել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄԻ-ի ծառայողները՝ Վազգեն Արտաշեսյանի և «Տրանսգազ» ընկերության տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության Արաբկիր մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր «Գազպրոմի» հետ ստուգողական աշխատանքներ են կատարում, արդյոք բաց Էլեկտրալարեր և գազի արտահոսք կա, թե ոչ:

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալներ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝  պայթյունի պատճառը եղել է փլուզված ավտոտնակներից մեկում քաղաքացու կողմից  20 կիլոգրամանոց գազաբալոնների հետ անզգույշ վարվելը, ինչն էլ դարձել է պայթյունի պատճառ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 274+
274+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր