69356 դիտում
20:41 06-07-2023
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գազաբալոնների ուժգին պայթյունն ու փլուզումն արձանագրվել է տեսախցիկի կողմից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Երևանում հուլիսի 3-ին Կոմիտաս 54/1 շենքի բակում տեղի ունեցել պայթյուն-փլուզումը, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ բնակելի մի քանի շենքերի պատուհաններ, դռներ կոտրվել էին, 2 ավտոտնակ փլուզվել էր ու բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ վնասվել էին, որոնցից մի քանիսը վերածվել էին մետաղե ջարդոնի։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ հանգամանքներում Կոմիտաս 54/1 շենքի բակում ուժգին պայթյուն էր տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով 2 ավտոտնակ հիմնովին փլուզվել էր, վնասվել էին 5 հարկանի շենքի պատուհանները, դռները, բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնի, 1 հոգու շտապօգնության բժիշկները տեղափոխեցին հիվանդանոց:
Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանության պետ Սևան Քոչարյանն ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը:
Շենքի ողջ տարածքը սահմանազատել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄԻ-ի ծառայողները՝ Վազգեն Արտաշեսյանի և «Տրանսգազ» ընկերության տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության Արաբկիր մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր «Գազպրոմի» հետ ստուգողական աշխատանքներ են կատարում, արդյոք բաց Էլեկտրալարեր և գազի արտահոսք կա, թե ոչ:
Դեպքի վայր էին ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալներ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել էր փլուզված ավտոտնակներից մեկում քաղաքացու կողմից 20 կիլոգրամանոց գազաբալոնների հետ անզգույշ վարվելը, ինչն էլ դարձել էր պայթյունի պատճառ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+