38705 դիտում
17:04 04-07-2023
Պարզվել է՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում հեղուկ գազի լցակայանում պայթյունի հետևանքով մահացածը LPG լցակայանի հերթափոխի պետն էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հունիսի 29-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 18 կմ հատվածում, Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, հեղուկ գազի լցակայանի հետնամասում գտնվող «DAF H4EN3» բեռնատարի կցորդիչի վրա առկա հեղուկ գազի ցիստեռնից հողի մեջ տեղադրված հեղուկ գազի ցիստեռնը լիցքավորելու ընթացքում առաջացած պայթյունի հետևանքով հիվանդանոցում մահացածի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ 32-ամյա Անդրանիկ Մնացականյանն էր, ով աշխատում էր LPG լցակայանում որպես հերթափոխի պետ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում գործող ավտոգազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած:
Դեպքի վայր են ժամանել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում գազալցակայանի տարածքում՝ հողի մեջ տեղադրված 3 ցիստեռները հեղուկ գազով լիցքավորելու ժամանակ պայթյուն է առաջացել և փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը մարմնական վնասվածքներ է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:
Տեղում սակայն, պարզվել է, որ տարածքը սպասարկվում է ոստիկանության Մասիսի բաժնի կողմից, ինչի համար էլ մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի հանձնարարականով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի խումբը՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: Ճանապարհային ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, որ հրշեջ-փրկարարները կարողանան աշխատել:
Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի և գազալցակայանի սեփականատիրոջ ինքնությունը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ Մասիսի քննչական բաժնի պետի տեղակալ Արթուր Բաբայանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արտակ Բադալյանի և Ռոման Սմոյանի գլխավորությամբ, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 188+
188+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2053 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)