50010 դիտում
18:58 28-06-2021
Պարզվել է Երևանում ողբերգական վրաերթ-ավտովթարից մահացածի, վիրավորի և վարորդների ինքնությունը. մահացածը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի հերթափոխի պետն էր, վիրավորը՝ քոլեջի դասախոս. ՖԵՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունիսի 26-ին Երևանում ողբերգական վրաերթ-ավտովթարի հետևանքով հիվանդանոցի ճանապարհին մահացածի, հիվանդանոց տեղափոխվածի և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզել է՝ Nissan X-Trail-ը վարել է Երևանի բնակիչ, 19-ամյա Վարդան Հարությունյանը, հիվանդանոցի ճանապարհին մահացել է վրաերթի ենթարկված, Երևանի բնակիչ, 41-ամյա Արթուր Բախտամյանը, իսկ հիվանդանոց է տեղափոխվել կայանված մեքենայի մեջ գտնվող, Երևանի բնակիչ, 31-ամյա Հասմիկ Հայրապետյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Ֆլեշ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ, իսկ Հ. Հայրապետյանը աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսական քոլեջի դասախոս, իսկ Nissan X-Trail-ի վարորդ Վ. Հարությունյանը սովորում է Հայաստանի ֆիզկուլտինստիտուտի 2-րդ կուրսում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 26-ին ավտովթար և մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Աճառյան փողոցում բախվել էր «Ֆլեշ» բենզալցակայանի տարածքում լիցքավորվող Nissan Teana մակնիշի ավտոմեքենային։
Այնուհետև Nissan XTrail-ը վրաերթի էր ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին։
Վթար-վրաերթի հետևանքով 2 հոգու, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Էդգար Թադևոսյանն ու Արգիշտի Հարությունյանը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։
Վթար-վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»