1048 դիտում
19:11 04-07-2023
Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման աշխատանքներ են իրականացվելու
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված N 3449-ARM վարկային համաձայնագրի շրջանակներում ամփոփվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթը։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Մրցույթի արդյունքում «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ» ՍՊԸ (առաջատար) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՍՊԸ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և «ՄՍ Մոբիլիթի Քոնսալթ» ՍՊԸ) համատեղ ձեռնարկությունը ստացել է ամենաբարձր տեխնիկական-ֆինանսական ընդհանուր միավորները և համարվել ընտրված մասնակից:
Պայմանագրային բանակցությունների արդյունքում «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ» ՍՊԸ (առաջատար) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՍՊԸ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և «ՄՍ Մոբիլիթի Քոնսալթ» ՍՊԸ) համատեղ ձեռնարկության հետ կնքվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիր։
Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է 6 ամիս։ Ծառայությունների մատուցման շրջանակը ներառում է՝
Դիլիջանի և Պուշկինի թունելների կառուցվածքային տարրերի և ինժեներական համակարգերի վիճակի (էլեկտրասնուցման, լուսավորության, օդափոխության, հրդեհաշիջման, ջրահեռացման, կապի և ավտոմատ կառավարման) մանրամասն հետազոտություն, գործող նորմերին դրանց համապատասխանության ստուգում, վերականգնման կամ արդիականացման մանրամասն նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում,
բնապահպանական գնահատման փաստաթղթերի կազմում՝ ՀՀ օրենսդրությանը և ԱԶԲ-ի անվտանգության քաղաքականությանը համապատասխան,
շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստում:
Արդյունքում ունենալու ենք Դիլիջանի և Պուշկինի թունելների՝ անվտանգության ժամանակակից պահանջներին համապատասխան և իրագործման համար պատրաստ նախագծեր»։

Նմանատիպ նյութեր
17888 դիտում
19:07 27-01-2022
Հայտարարվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման միջազգային բաց մրցույթ
2246 դիտում
17:14 05-05-2022
Հերթական պետական գնումը 1 անձից. ո՞ր ընկերությունները կապահովեն Նալբանդի և Պուշկինի թունելների պահպանությունը
994 դիտում
11:40 08-08-2023
Դիլիջանի և Պուշկինի թունելներով երթևեկությունը ժամանակավորապես միակողմանի կդադարեցվի
Այս բաժնից
550 դիտում
16:14 19-10-2024
Հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ Հրթիռահրետանային զորքերի օրն է
646 դիտում
16:00 19-10-2024
Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից. քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման. Ավանեսյան