946 դիտում
17:21 06-07-2023
ԱՄՆ-ն ԼՂ-ի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում․ ԱՄՆ դեսպանի պարզաբանումը
Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։
Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ ի պատասխան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։
«Խնդիրների կարգավորման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն ուղիղ երկխոսությունն է։ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։
Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։ Ի վերջո, չափից երկար տևած և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է և իրենց տներում ապահովության զգացում ունենալը»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր
1945 դիտում
17:59 01-04-2017
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Հունաստանի տնտեսական ճակատագիրն է կանխորոշում իր երկրի համար
2411 դիտում
15:46 30-12-2020
Վառ ապագայի հեռանկարներ կան. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի խոսքն՝ ուղղված հայ ժողովրդին
Այս բաժնից
2038 դիտում
16:06 03-02-2025
Ինչպես են մարվելու անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների պարտավորությունները. մանրամասներ