28571 դիտում
17:27 06-07-2023
Ավտովթար Արմավիրի մարզում․ բեռնատար ГАЗель-ը բախվել է կայանված ЗИЛ-ին, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած ГАЗель մակնիշի բեռնատարով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14․5-րդ կմ հատվածում, ըստ նախնական տեղեկությունների՝ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց, ապա բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված՝ Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Այսեր Գրիգորյանի կողմից շահագործվող ЗИЛ մակնիշի բեռնատարին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗель-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։ Նրան դուրս բերելու համար ահազանգով ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները նրան այնուհետև պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2113 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)