68400 դիտում
00:13 14-02-2017
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ЗИЛ-ը կողաշրջվելով՝ հայտնվել է դաշտում. ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարորդին և ուղևորին փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մեծ դժվարությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան -Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում ЗИЛ 130 մակնիշի 15 ՍՕ 036 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից էլ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի Արմենիա բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Հայկ Դավթյանի գլխավորությամբ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են միայն կարողացել վիրավորներին դուրս բերել կողաշրջված մեքենայի միջից:
Դեպքի վայ են ժամանել ճաապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները՝ 52-ամյա Ռուբիկ Մկրտչյանն է և 55-ամյա Ռադիկ Հովսեփյանը, ովքեր Արմավիրի մարզի բնակիչներ են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+