21050 դիտում
12:31 08-07-2023
Ավտովթար Նուբարաշենում. 68-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է հետիոտնի համար նախատեսված ցուցանակն ու բախվել է ցայտաղբյուրի բետոնե հատվածին. օպերատիվ են գործել պարեկներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 68-ամյա Արտակ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն 9 և 18 փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հետիոտնի համար նախատեսված վայրում տեղադրված հետիոտնային ցուցանակին, կոտրել այն և բախվել ցայտաղբյուրի բետոնե հատվածին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Վարդանյանն ու Արմեն Խաչիկյանը:
Պարեկները նաև ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնութուն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրեն արդեն լավ է զգում, իսկ վթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելու ժամանակ ինքնազգացողության վատացումը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարները ՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+