211652_close_icon
views-count925 դիտում article-date 23:59 08-07-2023

Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է։ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Շնորհակալ եմ իմ գործընկեր՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ջերմ հյուրընկալության համար:
 Աշխատանքային այցը Վրաստան ավարտվեց»:

Հիշեցնենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում, որի ընթացքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Նախ կայացել է երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր